Դեղերի ազգային կենտրոնը կստանա պետության և հիվանդների համար դեղեր ձեռք բերելու իրավունք

Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Պետության կարիքների և առանձին հիվանդների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) ձեռքբերման նպատակով գործող օրենսդրության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործընթացները, առկա կառուցակարգերը ժամանակի և պետական վերահսկողության իրականացման տեսանկյունից արդարացված չեն:

Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումն իրականացվում է պետական գնման գործընթացի շրջանակներում մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով, ինչը երկարատև և մասամբ պետական վերահսկողությունից դուրս գործընթաց է:

Գործնականում հաճախ անհրաժեշտություն է լինում անհապաղ ձեռք բերել և ՀՀ ներմուծել պետության կարիքների և առանձին հիվանդների համար անհրաժեշտ դեղեր, ինչի համար ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված է լինում բանակցային գործընթաց վարել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ոչ միշտ են կարողանում ապահովել նախարարության պահանջները:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր անունով ու հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, բաշխումը, դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշումը, պետական առողջապահական ծրագրերում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ստացումը, մաքսազերծումը, ի պահ ընդունումը և բացթողումն են:

Նշված կազմակերպությունը ունի բավարար շենքային պայմաններ, տեխնիկական և մարդկային անհրաժեշտ ռեսուրս դեղերի ձեռքբերման, ներմուծման, իրացման, բաշխման համար: Կազմակերպությանը նման իրավունք տրամադրելով պետությունն ըստ էության իր իսկ կողմից հիմնադրված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով առկա ռեսուրսների համաչափ, արդյունավետ, լիարժեք օգտագործմամբ լուծում է պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերի ձեռքբերման կարևորագույն և մարդկանց կյանքի և առոջության ապահովման կենսական խնդիրը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախաևաևության ) գրավոր որոշման հիման վրա թույլատրել ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետության կարիքների կամ առանձին հիվանդների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով ձեռք բերել դեղեր, ներմուծել, իրացնել և բաշխել դրանք:

Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ է փոփոխություն իրականացնել ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում՝ սահմանելով նմանաբովանդակ ձեռնարկատիրական գործութնեությամբ զբաղվելու իրավասություն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում պետության կարիքների կամ առանձին հիվանդների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) ձեռբքերուման, ներմուծուման, բաշխուման և իրացման գործընացի առավել արագ, ապահով, անվտանգ ընթացքը:

Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը:

Leave a Comment