Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային և Իսպանիային՝ մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության փրկարարական նավատորմի հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ այժմ տեղակայված են Ֆրանսիայում։
«Եվ չորս ինքնաթիռ այսօր ժամանում է Իսպանիա։ Տրամադրվում է նաև արտակարգ իրավիճակների քարտեզագրություն՝ երկու երկրներում արձագանքին աջակցելու համար։ Իմ մտքերը կրակի դեմ քաջաբար պայքարող հրշեջների և բոլոր նրանց հետ են, ովքեր տարհանվել են»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ֆոն դեր Լայենը։
Արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիան և Ֆրանսիան պայքարում են անոմալ շոգի հետևանքով առաջացած անտառային հրդեհների դեմ։
L’Europe se tient aux côtés de la France et de l’Espagne face aux incendies dévastateurs qui les frappent.⁰
5 avions et 2 hélicoptères de la flotte rescEU sont désormais déployés en France.⁰
Et 4 avions arrivent aujourd’hui en Espagne.⁰
Copernicus fournit également des cartes…— Ursula von der Leyen (@vonderleyen) July 25, 2026