Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։

Համաձայնության մասին հայտարարվել է Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ առևտրի զարգացումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման ոլորտում հնարավոր ծրագրերը, ինչպես նաև Հայաստան նավթամթերքի մատակարարումները։

Կողմերը կարևորել են էներգետիկ համագործակցության խորացումը և նոր համատեղ նախագծերի իրականացումը։



Leave a Comment