«Նայում եմ կադրեր ռեստորանների երգացանկից՝ Արցախ, Գետաշեն, Մուշ, Արարատ»․ Վարդան Ոսկանյան

«Նայում եմ կադրեր ռեստորանների երգացանկից՝ Արցախ, Գետաշեն, Մուշ, Արարատ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նայում եմ կադրեր Հայաստանի ռեստորանների երգացանկից՝ Արցախ, Գետաշեն, Մուշ, Արարատ, ֆիդայական երգեր և այլն։
Ոչինչ չի փոխվել, ըստ էության, և չնայած ինձ մոտիկից ճանաչողները գիտեն, որ պատերազմից և Արցախի կորստից հետո ձգտում եմ խուսափել խնջույքներից, այսուհանդերձ վերոնշյալը ցուցիչ է, որ նույնիսկ այս, թող ներվի ասել, փոքր-ինչ «գռեհկացված» մակարդակում քաղաքակրթական Հայաստանի՝ որպես մեկ օրգանական ամբողջության, ընկալումը չի փոխվել։
Եվ սա, անշուշտ, շատ լավ է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան

Leave a Comment