Մրգային պատերազմներ. Հայաստանը ցանկանում է Ռուսաստանին փոխարինել ԱՄՆ-ով, կստացվի՞



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ–ը ​​ցանկանում է Ռուսաստանին փոխարինել իրենով, այն բանից հետո, երբ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) սահմանափակումներ է սահմանել հայկական ապրանքների ներմուծման վրա։ Սա համապատասխանում է Փաշինյանի դեպի Արևմուտք շրջվելու ընդհանուր քաղաքականությանը, սակայն գլխավոր հարցը մնում է. կիրականանա՞ այդ ծրագիրը։ Եվ արդյո՞ք մրգերի պատերազմները, ի վերջո, կհանգեցնեն հայկական տնտեսության փլուզմանը, գրում է tsargrad.tv–ն։

Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական արտադրանքի վրա մի շարք սահմանափակումներ սահմանելուց հետո, Երևանը սկսել է նոր շուկաներ փնտրել Ռուսաստանին փոխարինելու համար։

Վերջերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ այդ վերադասավորումը քննարկելու համար։ «Կողմերը քննարկել են հայկական գյուղատնտեսական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորությունները, շուկա մուտք գործելու ընթացակարգերը, գործող կարգավորման պահանջները և նախապայմանները», – հայտնել է Հայաստանի դեսպանատունը։ Բայց հարց է, թե արդյո՞ք Երևանը կկարողանա իր արտադրանքը Ռուսաստանից ԱՄՆ վերաուղղորդել։ Ռուսաստանը աշխարհագրորեն մոտ է, և իր սառը կլիմայի պատճառով միշտ ունի մրգերի և բանջարեղենի պահանջարկ, որոնք էլ կազմում են Հայաստանի արտահանման հիմքը: Այս ապրանքների օվկիանոսով տեղափոխումը կտրուկ կբարձրացնի դրանց գինը առաքման ժամանակի ավելացման և լոգիստիկ ծախսերի պատճառով: Դա հայկական արտադրանքը կդնի ավելի թույլ դիրքում ամերիկյան շուկայում համեմատած Լատինական Ամերիկայի երկրներից և Մեքսիկայից, որոնք շատ ավելի մոտ են Միացյալ Նահանգներին, նմանատիպ արտադրանքի արտահանման հետ: Անգամ չխոսենք այն ​​մասին, որ մրգերն ու բանջարեղենը փչացող են, ինչը ևս մեկ էական թերություն է երկար հեռավորություններ տեղափոխման ժամանակ:

Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները համաձայնի գնել հայկական ապրանքների մի քանի խմբաքանակ, որպեսի աջակցի Արևմուտքին մերձենալու հուսահատ փորձեր անող այդ երկրին, բայց շատ քիչ հավանական է, որ Ամերիկան ​​դառնա ռուսական շուկայի լիարժեք փոխարինողը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանը ակտիվորեն փորձում է հեռանալ Ռուսաստանից և դառնալ Արևմուտքի դաշնակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի նպատակը ԵՄ-ին միանալն է, և դատելով վերջին ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակից, նրա նախագիծը ունի ժողովրդական աջակցություն:

Ռուսաստանը, իր հերթին, զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ապա կկորցնի իր տեղը ԵԱՏՄ–ում, քանի որ երկու տնտեսական միություններն ունեն տարամիտ շահեր: Ռոսսելխոզնադզորը (անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) մի շարք խիստ սահմանափակումներ է սահմանել հայկական արտադրանքի ներմուծման վրա: Գործակալությունը հայտարարել է, որ դա պայմանավորված է ներմուծվող արտադրանքի վատ որակով, այլ ոչ թե քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կարծում են, որ նման սահմանափակումները փորձ են ճնշում գործադրել հայկական վերնախավի վրա բիզնեսի միջոցով: Հայաստանի տնտեսությունն իսկապես սերտորեն է կապված  Ռուսաստանի հետ, ուստի տնտեսական կապերի խզումը մեծ հարված կլինի երկրի համար: Ավելին, Մոսկվան Երևանին գազ է մատակարարում ցածր գնով: Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ կարող է վերանայել պայմանագրի պայմանները, եթե իր անդրկովկասյան հարևանը չփոխի իր ուղղությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment