Հուլիսի 25-ին՝ ժամը 12։35-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարություն փրկարար ծառայությունից:
«Ջրափրկարարները երեք քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ»,- հայտնում են գերատեսչությունից: