Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության համար որոշ սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից։

Հրապարակվել է նաև այդ ընկերությունների ցանկը՝

 «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան,
– «Մարիոթ Արմենիա»-ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
– «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:

Ինչպես արդեն հայտնի է՝ հուլիսի 14-ին Մարիոթ հյուրանոցում Ֆրանսիայի դեսպանատունը նշել է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, որի մասնակիցների մոտ նկատվել է սննդային թունավորում ու տեղափոխվել են հիվանդանոց։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն։ Ավելի ուշ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնել են, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով, հետեւաբար նշված սննդատեսակը մատակարարած ընկերություններում եւս կկատարվեն ստուգումներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment