Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ երկու վթարից 70 մարդ է տուժել – armeniatoday.am

Թուրքիայի Քըրըքքալե նահանգում և Ստամբուլում ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ երկու խոշոր վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, 70 մարդ է տուժել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Քըրըքքալե-Սամսուն ավտոճանապարհի Կիմեսկի հատվածում Բուրսայից Կարս ուղևորվող ավտոբուսն անձրևից սայթաքուն դարձած ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Ավտոբուսում գտնվող 42 անձանցից 40-ը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ։

Մյուս վթարը տեղի է ունեցել Ստամբուլի Էյուփսուլթան շրջանում։ Ուղևորատար ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի, ապա՝ ճանապարհային ցուցանակի սյանը։ Տուժել է 30 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Leave a Comment