Մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ Կիբեռոստիկանություն

Մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ Կիբեռոստիկանություն

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

«Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։

Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։

Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment