
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում մոլեգնող հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 141,000-ը, հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։ «Մեր երկիրն ավերող հրդեհները հասել են աննախադեպ մակարդակի»,- սոցցանցի իր էջում գրել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ մոտ 500 զինծառայող է ներգրավվել հրշեջներին օգնելու համար։ Նրանց թիվն այսօր կավելանա։