Ադրբեջանը լիովին անկառավարելի է դարձել. բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձինք կան



Տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձինք կան. ամենայն հավանականութամբ բռնության են ենթարկվել: Ընդ որում՝  պարզվում է, որ Բաքվում պահվող հայորդիները զրկված են որևիցե տեսակի բժշկական օգնությունից՝անկախ առողջական բարդություններից:
 
Սա մի բանի հետևանք է՝ անտերության, որին մատնված են հայ գերիները. հայկական պետությունն է նրանց անտեր թողել՝ պետություն, որը դժվար է այլևս հայկական համարել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կանեին նույն ադրբեջանցիները, եթե Հայաստանում ադրբեջանցի գերիներ լինեին, ու այդ գերիները լինեին նույն այդ վիճակում: Հիմա միջազգային ատյաններն ու կառույցները պայթեցրել էին, հազար հայտ էին ներկայացրել Հայաստանի դեմ ու պահանջել պատշաճ վերաբերմունք ազիկներ հանդեպ:
 
Ի՞նչ է անում Նիկոլը: Նա այստեղ իր ամառային արձակուրդներն է վայելում, հեծանիվ քշում ու ինչ-որ տափակ ներկայացում դիտում ու գովազդում: Ահա թե ինչով է զբաղված թուրքերի կողմից բռնաբարվող պետության  ղեկավարը:
 
Ադրբեջանը լիովին անկառավարելի է դարձել, այդ երկիրը բանի տեղ չի դնում նույնիսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ու Եվրոպային, քանի որ իրեն նոր գերտերություն է երևակայում. կարծում են, թե եթե Նիկոլն իրենց առաջ գլուխկոնծի է տալիս, ուրեմն մի մեծ բան են իրենցից ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment