Ադրբեջանը ստացել է առնվազն յոթ JF-17 չին-պակիստանյան կործանիչ։ Ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ ժամանակակից ռադարներով և հրթիռային սպառազինությամբ համալրված այս ինքնաթիռների մատակարարումը զգալիորեն բարձրացնում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ներուժը։
Բաքվի և Իսլամաբադի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է նաև այս տեսակի ռազմական ավիացիոն տեխնիկայի հետագա կանոնավոր մատակարարումներ։