«BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծ` Դիանա Աբգարի անվան զբոսայգում

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը Gorgeouz Beats-ի հետ համատեղ ներկայացնում են «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը, որտեղ բրասային ավանդական և էլեկտրոնային ստեղծագործությունները կլսվեն բոլորովին նոր ձևաչափով։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Դիրիժոր և գործիքավորող՝ Դավիթ Գյոդակյան

Մասնակցությամբ՝ Տիգրան Քախվերջյան, Սևադա Համբարչյան, Գրիգոր Քարտաշյան, Գրիգոր Դավթյան:

Սիրով հրավիրում ենք բաց չթողնել այս բացառիկ երաժշտական իրադարձությունը՝ միասին բացահայտելու հայկական երաժշտության նոր ռիթմերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment