Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը Gorgeouz Beats-ի հետ համատեղ ներկայացնում են «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը, որտեղ բրասային ավանդական և էլեկտրոնային ստեղծագործությունները կլսվեն բոլորովին նոր ձևաչափով։

Դիրիժոր և գործիքավորող՝ Դավիթ Գյոդակյան։ Մասնակցությամբ՝ Տիգրան Քախվերջյան, Սևադա Համբարչյան, Գրիգոր Քարտաշյան, Գրիգոր Դավթյան:

«Սիրով հրավիրում ենք բաց չթողնել այս բացառիկ երաժշտական իրադարձությունը՝ միասին բացահայտելու հայկական երաժշտության նոր ռիթմերը։ Հուլիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, Դիանա Աբգարի անվան զբոսայգի (Seasons Park), 1 ժամ non-stop երաժշտություն»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment