
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմենի բացակայությունը ոչ միայն ընկերական շրջապատում է ահավոր տեսանելի, այլև քաղաքական կյանքում: Արմենը միջավայրը էմոցիաներով, հումորով լցնող տեսակ է, քաղաքականությանը՝ բովանդակություն տվող: Արմենը լավ ընկեր է, լավ մարդ, փայլուն քաղաքական գործիչ: Հատկապես Արցախի հանձնումից հետո նյարդերն ավելի պրկված էին, դրա համար էլ խոսքը հաճախ ավելի կոշտ, էմոցիոնալ բառապաշարով էր դրսևորվում… 2018-ին նաև ինքն էր զգուշացնում փողոցները փակող մարդկանց՝ ախր Արցախն եք մերժում… Նրա պես վառ քաղաքական գործիչներ շատ քիչ կան մեր քաղաքական դաշտում: Շաաատ քիչ:
Արդեն երկրորդ անգամ նա շինծու գործով քաղաքական հետապնդումների է ենթարկվում այս մանր կենդանիների կողմից: Իհարկե, դա նրան չի կոտրում, երբեք չի տրտնջացել, կալանավայրերից միշտ հոդվածներ է գրել և հիմա էլ գրում է, փաստաբանների միջոցով ուղարկում: Ցավալին այն է, որ այս պահին նա իր ընտանիքի, իր որդիների կողքին չէ:
Արմ ջան, ծնունդդ շնորհավոր»։