Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ սպասում են նոր գործողությունների․ «Պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է նա։ 

Փաստաբանը հավելել է, որ քրգործը կապված է «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի հետ։ 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment