Գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանի խոսքով՝ հարուցված գործը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։
«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Խաչատրյանը՝ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանի հարցաքննությունը տևել է ավելի քան 12 ժամ։ Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։