Կսահմանվեն էլեկտրոնային առևտրի օպերատորների տարածքներին ներկայացվող նոր պահանջներ

Iravaban.netը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների շինություններին, տարածքներին և բաց հրապարակներին ներկայացվող պահանջները։ Փոփոխության նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նոր պահանջներին և կարգավորել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու պայմանները։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11042017թ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 25.12.2023թ արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում լրացվող նոր՝ 4292-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ներառման նպատակով ներկայացվող պահանջներից է հանդիսանում ապրանքների ժամանակավոր պահպանության, «Մաքսային պահեստ» մաքսյաին ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանության համար նախատեսված՝ իրավաբանական անձին սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալական իրավունքով պատկանող տարածքների, շինությունների, հրապարակների առկայությունը, որոնց պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ։

Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04032026թ ՀՕ-84-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացվող նոր՝ 2872րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 4292-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների շինություններինտարածքներին (տարածքների մասերինև (կամբաց հրապարակներին (բաց հրապարակների մասերիններկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։

 Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների տարածքներին, շինություններին, հրապարակներին ներկայացվող պահանջները։ Նախագծի կարգավորումների մշակման ժամանակ հիմք են ընդունվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ, 276-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 07․09․2023թ․ N 1519-Ն որոշմամբ սահմանված դրույթները։

Leave a Comment