ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ուժեղացնում են համագործակցությունը Հորմուզի նեղուցում

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ Լոնդոնում նախատեսում են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային դաշինքի ստեղծումը։

Axios-ի տվյալներով՝ հանդիպման մանրամասները դեռ ճշտվում են, սակայն դրան կարող են մասնակցել պաշտպանության նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ՝ արևմտյան ու տարածաշրջանային երկրներից։

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Հանդիպման հիմնական թեման կլինի Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու և հնարավոր սպառնալիքներին արձագանքելու հարցը։

Leave a Comment