ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվեցին ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումներին և դրանք հնարավորինս կանխելու ճանապարհներին։