Մեկ ամերիկացի զինծառայող կսպանվի յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ այսուհետ Իրանը յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինծառայողի։

«Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական և պաշտոնապես հայտարարված օրենք։ Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի մեկ ամերիկացի զինծառայող»,- հայտարարել է Աբդոլլահին։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունն այսուհետ համարվում է Իրանի զինված ուժերի պաշտոնական դիրքորոշումը մարտադաշտում։

Leave a Comment