ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին

ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին

Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:

Ըստ այդմ, տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝

«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» – սաղմոնով կրուասան

«Մարիոթ Արմենիա» – ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,

«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ:

Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել։ 

Leave a Comment