Կարապետյանը հիասթափված է. ՌԴ-ն իր ֆրակցիաներն ունի ՀՀ խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարապետյանը հիասթափված է. ՌԴ-ն իր ֆրակցիաներն ունի ՀՀ խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը։

Անդրադառնալով հարցին, թե նոր խորհրդարանում սպասվու՞մ է քաղաքական մշակույթի փոփոխություն, Առաքելյանը նշեց․

«Հաշվի առնելով՝ ովքեր են խորհրդարանում հայտնվել (խոսքը վերաբերում է այսպես կոչված ընդդիմությանը), մեծ բան չի փոխվելու, քանի որ իրենց քաղաքական մշակույթը նախկինում հայտնի էր, ու այդ առումով էական փոփոխություններ չեն լինելու։ Մենք կտեսնենք ոչ բովանդակային քննարկումներ ընդդիմության կողմից, կտեսնենք նույն նարատիվների տարածումն ընդդիմության կողմից, նաև, ինչ-որ ժամանակ, գուցե, նիստերի բոյկոտում, ինչպես նախկինում էր տեղի ունենում։ Այսինքն, ընդդիմությունը, որպես ինստիտուտ, հերթական անգամ խորհրդարանում բացակայելու է, և ամբողջ գործընթացներն, ի դեմս իրենց, լինելու են կեղծ, գեներացված, որոնք մեծ առումով չեն համապատասխանելու Հայաստանի ու նրա շահերին»։

Առաքելյանի խոսքով՝ նրանք գալիս են նույն քաղաքական օրակարգերով, որոնք, ըստ էության, Հայաստանի հետ կապ չունեն ու չեն ունեցել․

«Համոզված եմ, որ «ընդդիմությունը» քաղաքական մրցակից չի կարող լինել իշխանության հետ, և իրենք այդ առումով մրցակցությունից դուրս են»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ներկայացվածների ինքնաբացարկին՝ Առաքելյանը նշեց․

««Ուժեղ Հայաստան»-ը նույնիսկ իր առաջադրած նախընտրական ցուցակի հետ կապված խնդիրներ ունի, և մենք տեսանք վերջին օրերին, թե ինչպես են ինքնաբացարկներ տեղի ունենում։ Համոզված եմ, որ այդ 29 մանդատ ստացած անձանց շրջանում նույնպես կլինեն կասկածներ։ Սա ցույց է տալիս, որ այս խումբը, որը հավաքվել է, մեծ առումով, կոնկրետ անձի ու նրա ֆինանսական հնարավորությունների շուրջ, գաղափարական չէ։ Այս խումբը սիտուատիվ, ինչ-որ իրավիճակից թելադրված, ֆինանսական մեծ ներդրումների շնորհիվ ձևավորված խումբ է, որը բացառապես ծառայում է, ինչպես մենք տեսանք ամբողջ նախընտրական արշավի ընթացքում և դրանից առաջ, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ 3-րդ երկրի կամ իրենց նեղ անձնական շահերին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment