Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն

Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր։

Մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 9 արձանագրություններ:

«Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալու` հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ այն առաջացնում է իրավական հետևանքներ»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment