Շոպրոնի փողոցում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել. կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, «Mazda» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր օգտագործել են իրենց ավտոմեքենաներում պահվող կրակմարիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի փաստով Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է ընթացքի ժամանակ, ու վարորդը, նկատելով այն, կայանել է, ապա փորձել մարել կրակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վարազդատ Բ.-ն է։

Leave a Comment