Էրեբունու 30 կրակոցների պարագլուխը նախկինում 9 տարով դատված է եղել․ «ռազբոյ»

Հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների գործով ArmLur.am-ը հայտնել էր, որ առաջինը նախաքննական մարմինը կալանավորել էր պարագլուխ Արմեն Օհանյանին: Բանն այն է, որ Էրեբունի կրակոցների գործով կազմակերպիչ կալանավորված Արմեն Օհանյանը նախկինում անցել է քրեական վարույթով:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ նա փոխել է ազգանունը եւ այժմ ներկայանում է «Օհանյան» ազգանունով։ Սակայն իր ազգանունը «Մարտիրոսյան» է:

Եվ այսպես 2009 թվականին Արմեն Մարտիրոսյանին, Կարեն Կարապետյանին և Պետրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակություններ կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպառնալիքներ տալով ավազակություններ են կատարել Երևան քաղաքում երեք տների բնակիչների նկատմամբ։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի նախաքննության փուլում տված ցուցմունքների 2009թ-ի նոյեմբերին հորարքոջ որդի Կարեն Կարապետյանն առաջարկել է զենքի գործադրմամբ հարձակումներ կատարել քաղաքացիների վրա և գումար հափշտակել, ապա այն բաժանել միմյանց միջև: Ինքը համաձայնվել է, որից հետո Կ. Կարապետյանը տվել է գազային ատրճանակ, բացատրել, որ պետք է թակի իրենց հարևանությամբ բնակվող Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի դուռը և ատրճանակը պահելով տան անդամների վրա` գումար պահանջի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment