Մեկնարկել է Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը

«Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը մեկնարկեց:

ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել է հունիսի 18-ին: Մեղադրանքը չի ընդունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրեց: Փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է՝ եթե պահվեր ՍԴ որոշման տրամաբանությունը, Ղազինյանը պետք է հենց այդ օրը ազատ արձակվեր: Նա օրերս միջնորդել է վերացնել «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը: Նախօրեին փաստաբանը հայտնել էր, որ միջնորդությունը այսօրվա դատավարության սկզբում կքննարկվի:

Leave a Comment