Լավագույն ֆուտբոլիստը, որ ես երբևէ տեսել եմ․ Ադեյեմին՝ Մեսսիի մասին

Կարիմ Ադեյեմին գովաբանել է Լիոնել Մեսսիի հմտությունները՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո։

«Լավագույն ֆուտբոլիստը, որ ես երբևէ տեսել եմ, Մեսսին է։ Ինձ համար դա միշտ էլ Մեսսին է եղել։

Ես անձամբ չեմ ճանաչում Յամալին, բայց խաղադաշտում նա խոսում է իր համար։ Նա անհավանական ֆուտբոլիստ է՝ բոլոր անհրաժեշտ հմտություններով, և կարծում եմ, որ մենք կարող ենք շատ լավ կապ հաստատել, քանի որ նա հիանալի գոլ խփող է և դրիբլինգ է անում։

Միևնույն ժամանակ, նա հնարավորություններ է ստեղծում ուրիշների համար, և դա հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ է», — մեջբերում է հարձակվողին Mundo Deportivo-ն։

Leave a Comment