Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Մոլդովայի «Զիմբրուին»։ Սանդրո Պերկովիչի թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին (1:1)։
43-րդ րոպեին աչքի ընկավ «Զիմբրուի» 20-ամյա մոլդովացի հարձակվող Շտեֆան Բիտկան:
Փոխարինման դուրս եկած ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն 88-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց «Զիմբրուի» դարպասը և հավասարեցրեց հաշիվը:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին` Երևանում: