Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայից հետ է կանչել արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին և նրան նշանակել Ուզբեկստանում դեսպան։

Նա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն էր 2021 թվականի հուլիսի 26-ից։

Մեկ այլ հրամանագրով Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։

Leave a Comment