ՌԴ-ն կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները Պարսից ծոցում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, անցկացրել են երկկողմ հանդիպում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Պարսից ծոցում ընթացող լարվածության սրացումն ու դրա հետևանքով խաղաղ կարգավորման հեռանկարների վատթարացումը։

«Ռուսական կողմը կարևորել է հնարավորինս շուտ կայուն պայմանավորվածությունների ձեռքբերումը ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով՝ տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու ազատ նավարկությունը վերականգնելու շահերից ելնելով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նախարարները նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Leave a Comment