Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով գյուղեր են տարհանվում

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով գյուղեր են տարհանվում

Ֆրանսիայի հարավարևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտի իշխանություններն անտառային հրդեհի պատճառով տարհանում են գյուղերի բնակիչներին։

Տուժածներ չկան, սակայն մի քանի բնակավայրերում վնասվել են տները։ Բարդ իրավիճակ է նաև հարևան Լանդ դեպարտամենտում։ Տեղական իշխանությունների հայտարարությամբ՝ արտակարգ ծառայություններին դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել կրակի տարածումը։ Ընդհանուր առմամբ Լանդ և Ժիրոնդ դեպարտամենտներում տարհանվել է առնվազն 43 հազար մարդ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ աղետի պատճառով երկիրը դիմել է Եվրոմիությանը՝ խնդրելով ակտիվացնել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները։

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով գյուղեր են տարհանվում

Leave a Comment