Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն․ Քոլբի Քովինգթոն

UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնը բարձր է գնահատել Արման Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալու շանսերը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Ծառուկյանը վերջերս RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայում մրցել էր 38-ամյա Քովինգթոնի հետ ու պարտվել 3։5 հաշվով։

«Ես նրան ասացի, որ դա անհավանական մենամարտ էր։ Նաև ասացի, որ նա դառնալու է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն։ Ես միանգամայն համոզված եմ դրանում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հաղթել նրան այդ դիվիզիոնում։ Դա իդելական քաշային կարգ է Արմանի համար։ Ջասթին Գեյջին ոչ մի շանս չունի։ Հիմա ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան։ Ես ինքս զգացի դա»,- Քոլբի Քովինգթոնի խոսքերը մեջբերում է Submission Radio-ն։

Leave a Comment