Լիտվայում քաղաքացի է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով

Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ երկրի քաղաքացի է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածանքով։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է նախաքննություն, իսկ կասկածյալը կալանավորվել է։

Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա հավաքել և ռուսական կողմին է փոխանցել տեղեկություններ ռազմական օբյեկտների, ռազմական տեխնիկայի և դրա տեղաշարժի վերաբերյալ։

Լիտվայի օրենսդրությամբ լրտեսության համար նախատեսված է 6-ից 15 տարվա ազատազրկում։

Վերջին տարիներին ԵՄ մի շարք երկրներ պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին իրենց տարածքում տարբեր միջադեպերի և անօրինական գործունեության մեջ։ Իր հերթին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Արևմուտքում «ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու միտում կա»՝ այդ մոտեցումը բնութագրելով որպես «ընդհանուր հիվանդություն»։

Leave a Comment