
ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Ղրղզստանում։ Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Լավրովը Ղրղզստան է ժամանել Ֆիլիպիններից, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։