Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին խաղն է անցկացրել իսպանական Սեգունդայում հանդես եկող «Տեներիֆե»-ի կազմում:
Նա «Խետաֆե»-ի դեմ ընկերական խաղում խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին։ Ռանոսի ակումբը զիջել է 1:2 հաշվով:
Մինչ այդ Հայաստանի հավաքականի հարձակվողը հանդես էր գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ում: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 300 հազ. եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվականը: