Չինաստանի նախագահը ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 24-ին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արհեստական բանականության խնդիրներն է քննարկելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, երբ նա սեպտեմբերի 24-ին այցելի ԱՄՆ:

Սի Ցզինպինի այցը հաջորդելու է երկու նախագահների հանդիպմանը այս տարի ավելի վաղ Դոլանդ Թրամփի Չինաստան այցի ընթացքում: Պեկինում ԱՄՆ նախագահը հրավիրել էր Չինաստանի պաշտոնակցին Սպիտակ տուն:

«Նախագահ Սին ժամանելու է սեպտեմբերի 24-ին, և մենք զրուցել ենք դրա (արհեստական բանականության) շուրջ, երբ ես Պեկինում էի, և մենք կզրուցենք դրա շուրջ կրկին», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտգործնախարար Վան Ին քննարկել էին Սի Ցզինպինի սպասվող «շատ դրական այցը» նախապատրաստելու համար համագործակցության ոլորտները ճշտելու անհրաժեշտությունը:

Leave a Comment