Արժանի գնահատականի փոխարեն Ծառուկյանը ստացել է անձնական վրեժխնդրության դրսևորումներ․ Ներսիկ Իսպիրյան

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն անդրադարձել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով նրա ներդրումը հայրենիքի շենացման, մարզաշխարհի և արվեստի ոլորտների աջակցման գործում։

«Պատիվ ունեմ բարեկամական կապերով առնչվելու Ծառուկյան ընտանիքի հետ և մի բան կասեմ․ Գագիկ Ծառուկյանն իր ամբողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր հնարավորությունները տեղափոխել այնտեղ և ապրել շատ բարեկեցիկ կյանքով։ Բայց նա չարեց դա․ իր ունեցվածքն ու հնարավորությունները կապեց հայրենի հողի ու ջրի հետ»,- նշել է Ներսիկ Իսպիրյանը։

Երգչի խոսքով՝ արժանի գնահատականի փոխարեն Ծառուկյանը ստացել է անձնական վրեժխնդրության դրսևորումներ։

«Դրանով մենք ավելի ենք ուրախացնում մեր թշնամի հարևաններին և նրանց բերանը լեզու դնում։ Գագիկ Ծառուկյանը երբևէ արժանի չէր նման վերաբերմունքի։ Նա ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, հովանավորել է մեր մարզաշխարհը, նեցուկ է կանգնել արվեստագետներին։ Ես սա համարում եմ անիմաստ անմտություն»,- ընդգծել է վաստակավոր արտիստը։

Leave a Comment