Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցում սպանության գործով հետախուզվող 2 անձ

Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցում սպանության գործով հետախուզվող 2 անձ

24 հուլիսի 2026 – 11:51 AMT

PanARMENIAN.Net – ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Դիլիջանում հայտնաբերել ու ձերբակալել են Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայրում դի էր հայտնաբերվել։

Սպանության, սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել էր։

Leave a Comment