Երեւանի «Փյունիկին» է միացել Մոզամբիկը ներկայացնող ձախ եզրային հարձակվող Վիտինեշ Շիմոյու Ժոաու Կեմբուն՝ Վիտին:
Ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել պորտուգալական «Նասիոնալում», որը խաղում է Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայում:
«Նասիոնալում» Վիտին անցկացրել է 108 խաղ՝ դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։