Լոնդոնի հյուրանոցում մահացած են գտել Սաուդյան Արաբիայի արքայազնին․ ԶԼՄ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հեռավոր ազգական հանդիսացող արքայազնին անցյալ նոյեմբերին մահացած են գտել Լոնդոնի Marriott հյուրանոցում, հայտնել է Telegraph թերթը։  

Ըստ հրապարակման՝ 29-ամյա արքայազն Աբդուլլահ բին Ֆահադ բին Աբդուլլահ բին ԱբդուլԱզիզ բին Ջալավի Ալ Սաուդի մարմինը հյուրանոցի լոգասենյակում հայտնաբերել է մաքրուհին։

Դատական քննության ընթացքում պարզվել է, որ մահվան պատճառը արգելված նյութերի և ալկոհոլի համադրությունից առաջացած սրտի կանգը։

Պարբերականի տեղեկություններով՝ արքայազնը տառապում էր կախվածությունից և երեք ամիս առաջ բուժում էր անցնում Լոնդոնի կլինիկաներից մեկում։

Leave a Comment