Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում – Նորություններ 24.07.2026

Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում:

Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է:

ԱԺ “Պատիվ ունեմ” խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Leave a Comment