«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների:

Անվճար հիմունքներով կյանքի կոչվող նախագիծն այս դարձել է ստեղծարարության, նոր գաղափարների, մշակութային շփումների և մանկական ժպիտների հարթակ՝ նպաստելով պատանի սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու մշակութային ակտիվ մասնակցությանը։

7-16 տարեկան երեխաների համար նախատեսդված ճամբարի կրթական ու ստեղծագործական ծրագիրը ներառում է՝

  • երաժշտական և վոկալ պարապմունքներ,
  • երգչախմբային աշխատանք,
  • թատերական և դերասանական վարպետության դասեր,
  • կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատարաններ,
  • ստեղծագործական խաղեր և խմբային նախագծեր,
  • հանդիպումներ մշակույթի և արվեստի ճանաչված գործիչների հետ, համերգներ, ցուցադրություններ և բաց դասեր, այցելություններ մշակութային օջախներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment