Սաուդյան արքայազնը հյուրանոցում մահացել է ալկոհոլի ու թմրանյութերի համատեղ ընդունման հետևանքով

Սաուդյան արքայազնը հյուրանոցում մահացել է ալկոհոլի ու թմրանյութերի համատեղ ընդունման հետևանքով

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավորի հեռավոր ազգական Սաուդյան արքայազնին մահացած են գտնել Լոնդոնի շքեղ Քենսինգթոնի հյուրանոցում։

Թերթի տվյալներով՝ 29-ամյա արքայազնի մարմինը հայտնաբերվել է անցյալ տարվա նոյեմբերին Քենսինգթոնի թանկարժեք հյուրանոցային համարի լոգարանում։

Հետաքննության տվյալներով՝ մահացածի արյան մեջ հայտնաբերվել են ալկոհոլի և թմրանյութերի բարձր մակարդակներ։ Դիահերձումը ցույց է տվել, որ արքայազնը լուրջ քրոնիկ առողջական խնդիրներ չի ունեցել։

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։

Leave a Comment