Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցի սպանության գործով 2 հետախուզվող

Դիլիջանում ձերբակալվել է Մուրացանի փողոցի սպանության գործով 2 հետախուզվող

Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ կից հրապարակելով տեսանյութ։ 

Հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Մուրացան փողոցում։ Հաղորդվում էր զոհի մասին։ Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել էր:

Հաղորդվել էր նաև, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment