Մոտեցիր

Մոտեցիր

24.07.2026 | 00:10

-Տեր, առաջնորդիր մեզ: Ցույց տուր մեզ Քո Կամքը

և ճանապարհը ամեն բանի մեջ:

-Մոտեցիր Ինձ և դու կգտնես ճանապարհը. որովհետև ինչպես Իմ աշակերտներին ասացի` Ե՛ս եմ ճանապարհը; Ա՛յս է լուծումը` երկրային բոլոր խնդիրների:

Մոտեցի՛ր, որքան կարող ես մոտեցի՛ր Ինձ:

Մտածիր, գործիր և ապրիր Իմ ներկայության մեջ:

Ո՛չ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, երբ Ես եմ քեզ պաշտպանում:

Այս է գաղտնիքը` ձեռք բերելու համար ողջ զորությունը, ողջ խաղաղությունը, ողջ ազատությունը, սրանք են պտուղները Ինձ մոտ լինելու:

Օթևանի՛ր Ինձ մոտ: Ապրի՛ր Իմ ներկայությունը: Հրճվի՛ր Իմ սիրով:

Շնորհակա՛լ եղիր, օրհնի՛ր Ինձ, և հրաշալիքնե՛ր կբացվեն քեզ:

Մեկնաբանություններ

Leave a Comment