Զախարովան հիշել է Թրամփի խոստումները

Զախարովան հիշել է Թրամփի խոստումները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի քան 80 անգամ խոստացել է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը 24 ժամվա ընթացքում։

Նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, թե Ուկրաինայում պատերազմը հնարավոր չէ կարգավորել կարճ բանակցություններով։

«Ոչ ոք այդպես չէր կարծում, սակայն բոլորը հիշում են, թե ինչպես էր Դոնալդ Թրամփը ավելի քան 80 անգամ խոստանում 24 ժամում ավարտել Ուկրաինայի հակամարտությունը, իսկ հետո բարձր էր գնահատում Անքորիջի գագաթնաժողովը»,- գրել է Զախարովան Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment