Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին ձերբակալել են ԱՄՆ-ում

23 Հուլիսի 2026, 21:30

ՀԴԲ-ն Նյու Յորքի օդանավակայանում՝ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, ձերբակալել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիային, հայտնում է «TN» հեռուստաալիքը։ Նրանից և կազմակերպության այլ ներկայացուցիչներից առգրավել են համակարգիչներն ու հեռախոսները։

Դատական փաստաթղթերի համաձայն՝ Տապիան, AFA-ի գանձապահ Պաբլո Տովիգինոն և գործարար Խավիեր Ֆարոնին հուլիսի 30-ին պետք է ներկայանան Ֆլորիդայի Հարավային օկրուգի դատարան՝ ցուցմունք տալու համար։

Միջադեպը կապված է AFA-ի ֆինանսական գործարքների քննության հետ։ Վերջին շաբաթներին քննիչների ուշադրությունն էր գրավել Ֆարոնիի և նրա կնոջ կողմից Ֆլորիդայում ավելի քան 11 մլն դոլար ընդհանուր արժողությամբ առնվազն չորս շքեղ անշարժ գույքի ձեռքբերումը։

Զուգահեռաբար, ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգում է AFA-ի ֆինանսական հոսքերը՝ պարզելու համար, թե արդյոք ամերիկյան բանկային համակարգով անցնող միջոցները կարող էին կապված լինել ֆինանսական զեղծարարության հետ։

Leave a Comment