Ինչպե՞ս բաշխվեցին ԱԱ-ի գումարները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային էր պատմության մեջ։ Մրցանակային հիմնադրամը կազմել է 871 միլիոն դոլար, ինչը շուրջ 60 տոկոսով ավելին է Կատարում կայացած ԱԱ-2022-ի ցուցանիշից, հաղորդում է AS-ը։

Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը ստացել է 53,5 միլիոն դոլար պարգևավճար։ Արգենտինայի հավաքականի պարգևավճարը կազմել է 36,5 միլիոն դոլար։ Բրոնզե մեդալակիր Անգլիան պարգևատրվել է 32,5 միիոն դոլարով, իսկ չորրորդ տեղը գրաված Ֆրանսիան՝ 30,5 միլիոն դոլարով։ Քառորդ եզրափակիչ հասած հավաքականները ստացել են 22,5 միլիոն դոլար, 1/8 եզրափակիչ հասածները՝ 18,5 միլիոն դոլար, 1/16 եզրափակիչ հասածները՝ 14,5 միլիոն դոլար, իսկ խմբային փուլին մասնակցած թիմերը՝ 12,5 միլիոն դոլար։

Leave a Comment