Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է ամերիկյան խոշոր պաշտպանական ընկերության ղեկավարության հետ։
Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, ինչը, ըստ Կիևի, կարող է կարևոր առաջընթաց դառնալ պաշտպանական ոլորտում։
Raytheon-ը ԱՄՆ-ի խոշորագույն պաշտպանական ընկերություններից է և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրողը։ Եթե ծրագիրն իրականացվի, Ուկրաինան կկարողանա իր տարածքում կազմակերպել Patriot համակարգերի համար անհրաժեշտ որոշ հրթիռների արտադրությունը՝ ամրապնդելով ռուսական հրթիռային հարվածներին դիմակայելու հնարավորությունները։